ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել:
Նիդերլանդների հավաքականը, որն ընդգրկված է G խմբում, հյուրընկալվելիս մրցել է Ջիբրալթարի հետ ու 7 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Մեմֆիս Դեպայը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Սթիվեն Բերգյոսը, որն ի դեպ հաշիվը բացել է միայն 41-րդ րոպեին, Լյուկ դե Յոնգը, Ժորժինյո Վեյնալդումը, Դոնիել Մալենը և Դոնի վան դե Բեկը:
G խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Լատվիայի ընտրանուն ու ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտել հանդիպումը:
Այս խմբի վերջին խաղում Նորվեգիայի հավաքականը հյուրընկալվես նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Չեռնոգորիայի նկատմամբ: Միակ գնդակը խաղի 35-րդ րոպեին հեղինակել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Ալեքսանդր Սորլոտը:
Կայացած 3 տուրից հետո Թուրքիայի հավաքականը 7 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը, Նիդերլանդները, Չեռնոգորիան և Նորվեգիան 6-ական միավորով զբաղեցնում են 2-րդ, 3-րդ և 4-րդ հորիզոնականները համապատասխանաբար, Լատվիան 1 միավորով 5-րդ տեղում է, իսկ Ջիբրալթարը, որը դեռևս միավոր չի վաստակել, եզրափակում է աղյուսակը:
H խմբի վերջին խաղում էլ Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն է կրել Սլովակիայից:
























































