«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բացատրել է ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջողություններն ու պատասխանել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ հարաբերությունների մասին հարցին։
«Ինչ-որ պահի չափազանց շատ բան տեղի ունեցավ։ Միևնույն ժամանակ, հաջողությունը մեր կողմը չէր։ Դրա պատճառով շատ ենք ուզում հաղթել Չեմպիոնների լիգան։ Հուսով եմ՝ մեզ դա կհաջողվի։
Ինչ վերաբերում է Կլոպին՝ մենք պրոֆեսիոնալների պես նորմալ հարաբերություններ ունենք։ Դա այդպես կարող եմ նկարագրել»,- Սալահի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահն ու Կլոպն արդեն մի քանի ամիս է, ինչ կոնֆլիկտ ունեն, ինչի պատճառով ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Լիվերպուլից»։