Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է հեռանալ «Յուվենտուսից»:
Goal-ը հայտնում է, որ դարպասապահը պատրաստվում է լքել թուրինյան ակումբը ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Բուֆոնի ծառայություններով հետաքրքրված ակումբներից մեկը «Նապոլին» է, որը կարող է Բուֆոնին առաջարկել հիմնական դարպասապահի դերը:
Հարկ է նշել, որ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում դարպասապահն ընդամենը 14 հանդիպում է անցկացրել: