«Սևանի» կիսապաշտպան Սալոմոն Օբաման Հասարակածային Գվինեայի հավաքականի կազմում նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս մասին հայտնում է «Սևանի» մամուլի քարտուղարությունը։
Թիմի կիսապաշտպանը իր երկրի հավաքականի կազմում մասնակցել է ընտրական վերջին երկու հանդիպումներին՝ Տանզանիայի և Թունիսի հավաքականների հետ։
Երկու խաղերում էլ Օբաման խաղադաշտում անցկացրել է 86 րոպե և փոխարինվել։ Իսկ Հասարակածային Գվինեայի հավաքականը հաղթել է Տանզանիային՝ 1։0 հաշվով, և պարտվել Թունիսին 1։2 հաշվով։
Վեց խաղերում վաստակելով 9 միավոր թիմը ապահովել է երկրորդ տեղը խմբում և Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր։