«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ավարտել կարիերան: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
43-ամյա դարպասապահը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից», նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Միևնույն ժամանակ, Բուֆոնը մտադիր է տեղափոխվել ամբիցիաներով ակումբ: Եթե իտալացին արժանի առաջարկներ չունենա, ամենայն հավանականությամբ, ամռանը կավարտի իր խաղային կարիերան: