ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։ Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։
Այսպիսով, մեր խմբի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է՝ ի դեմս Գերմանիայի և Հայաստանի հավաքականների։ Գերմանացիներն առաջինն են խփած և բաց թողնված գոլերի տարբերությամբ (Գերմանիա՝ 4-0, Հայաստան՝ 3-0)։ Մանրամասներն՝ այստեղ։
ՖԻՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաջողություններին՝ գրառում կատարելով ԱԱ-2022 պաշտոնական թվիթերյան էջում։
«Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին»,- ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ։