Կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին կշարունակի խաղալ ՊՍԺ-ում: Այս մասին հաղորդում է football-italia.net-ը։
Իտալացին այս մրցաշրջանն անցկացնում է փարիզյան ակումբում վարձավճարով։ Ֆրանսիայի գործող չեմպիոնները որոշել են «Ռոմայից» գնել ֆուտբոլիստի տրանֆերային իրավունքները:
Այս մրցաշրջանում Ֆլորենցին ֆրանսիական թիմի կազմում անցկացրել է 29 խաղ բոլոր մրցաշարերում ՝ խփելով երկու գնդակ և մեկ գոլային փոխանցում: