ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր մի շարք խաղեր են կայացել:
Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Բուլղարիայի հետ ու 2 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը: Հաղթող թիմի կազմում գոլեր են հեղինակել Անդրեա Բելոտին և Մանուել Լոկատելին:
Շվեդիայի ընտրանին հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել Կոսովոյի դարպասը, իսկ Լեհաստանի հավաքականը նույն՝ 3-0 հաշվով հաղթել է Անդորային:
Ընդհանուր առմամբ գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Ավստրիա — Ֆարերյան կղզիներ՝ 3-1
Իսրայել — Շոտլանդիա՝ 1-1
Սան-Մարինո — Հունգարիա՝ 0-3
Ուկրաինա — Ֆինլանդիա՝ 1-1
Հյս. Մակեդոնիա — Լիխտենշտեյն՝ 5-0
Ռումինիա — Գերմանիա՝ 0-1