Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դուգլաս Կոստան մոտ է հայրենիք վերադառնալուն: «Յուվենտուսի» բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը շուտով կարող է միանալ «Գրեմիոյին»:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Ծեր սենյորայի» մարզչական շտաբն ու խորհուրդը նոր մրցաշրջանում հույս չեն դնի Դուգլաս Կոստայի վրա: Այս ֆոնին «Գրեմիոյի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել 30-ամյա ֆուտբոլիստի հետ: Հարձակվողին պատրաստ են պայմանագիր առաջարկել երեք մրցաշրջանի համար, բայց խաղացողի բարձր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 6 միլիոն եվրո, կարող է խոչընդոտ դառնալ:
Նշենք, որ Դուգլաս Կոստան ազատ գործակալի կարգավիճակ կստանա միայն մեկ տարի անց:
Այս մրցաշրջանում բրազիլացին վարձավճարով է խաղում Մյունխենի «Բավարիայում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 22 հանդիպում հանդիպումներում Կոստան դարձել է մեկ գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ: