«Յուվենտուսը» կարող է վաճառել կիսապաշտպաններ Աարոն Ռեմզիին ու Ադրիեն Ռաբյոյին, որպեսզի միջոցներ ձեռք բերի ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
«Յուվեի» անունն արդեն վաղուց է կապված Պոգբայի վերադարձի հետ ու, ինչպես հաղորդվում է, թուրինցիների ղեկավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել դրա համար։
Calciomercato-ն պնդում է, որ «Վեսթ Հեմն» ու «Քրիսթալ Փելասը» հետաքրքրված են Ռեմզիի գնմամբ, իսկ միևնույն ժամանակ «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» ուզում են ստանալ Ռաբյոյին։
Պոգբան «Յուվեում» հանդես է եկել 2012-16 թվականներին։