Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ մայիսին Սոֆիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին 97 կգ քաշային կարգում վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Հաջիմուրադ Գացալովը, իսկ 125 կգ քաշային կարգում ելույթ կունենա Լևան Բերիանիձեն:
Կուրղինյանը նաև նշեց, որ դեռ հնարավորություններ կան, աշխատելու են էլի ուղեգրեր նվաճել: