Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղի արդյունքը (3-3):
«Մենք գիտեինք,որ «Վեսթ Հեմի» հետ խաղը կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար, բայց միևնույն է՝ դժվար է բացատրել, թե առաջին կեսում ինչու այդպես ձախողեցինք: Առաջին գոլը «Վեսթ Հեմի» համար արդեն սովորական կոմբինացիայի արդյունքում եղավ, ու դա նրանք շատ լավ են անում, իսկ ահա երկրորդ և երրորդ գոլերը մեր սխալների արդյունքում եղան, որոնք ընդհանրապես թույլատրելի չեն:
Երկրորդ կեսում մեր խաղն այն է, ինչ մենք ցանկանում ենք ցույց տալ միշտ: Հնարավոր է՝ սա մրցաշրջանի ընթացքում մեր լավագույն խաղակեսն էր. մենք կարող էինք 6 կամ 7 գոլ խփել ու հաղթել: Սակայն միևնույն խաղի ընթացքում մենք չենք կարող երկու դեմք ունենալ:
Ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին և նույնիսկ 0-3 հաշվից հետո մենք մտադիր չէինք հանձնել: Մենք հավատում էինք, որ կարող ենք ամենաքիչը փրկվել պարտությունից:
Այս խաղն ինձ մի քանի գիշերային մղձավանջ նվիրեց, քանի որ չենք կարող արմատախիլ անել այն սխալները, որ մենք թույլ տվեցինք ու վնասեցինք ինքներս մեզ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն: