«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ ու նորից աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Առաջնահերթությունը Անգլիան է։ Ինձ դուր է գալիս ԱՊԼ-ն, ընտանիքս ապրում է Անգլիայում։ Բայց ես ուզում եմ թիմի հետ պայքարել ինչ-որ բանի համար։ Կամ էլ լինի նախագիծ, որը որոշ ժամանակ անց թույլ կտա պայքարել։
Ուզում եմ աշխատել Եվրոպայում ու Անգլիայում։ Եթե Անգլիայում հարմար տարբերակ եղավ, ես կարող եմ համաձայնվել արդեն վաղը։ Բայց ո՞րն է հարմարը։ Նախագիծ, մրցակցային թիմ։ Հիմա այդպիսի տարբերակներ չկան, պետք է սպասել։ Ես կսպասեմ ևս երկու ամիս»,-Բենիտեսի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։