Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» ընդունել է Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումը կայացել է Քյոլնի «Ռայ-Էներգի» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
3-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը առաջ մղեց հյուրերին, իսկ 33-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը․ նշանակված 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Օնդրեյ Դուդան։ 65-րդ րոպեին Իսմայիլ Յակոբսն առաջ մղեց «Քյոլնին», իսկ 90-րդ րոպեին Հոլանդը դուբլ ձևակերպեց ու փրկեց իր թիմին պարտությունից։
Բունդեսլիգայի 26 տուրից հետո «Բորուսիան» 43 միավորով 5-րդ տեղում է, «Քյոլնը» 23 միավորով 14-րդն է։