Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային, 21-ամյա Վազգեն Թևանյանն իմացել է իր մրցակցին եզրափակչում:
Հայ ըմբիշը մրցաշարի չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ: 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր:
Վարկանիշային մրցաշարի եզրափակիչները կմեկնարկեն մարտի 19-ին ժամը 19:00-ից: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում կհանդիպի բուլղարացի Վանգելովին:
Բոլոր մարզիկներն էլ ապահովել են իրենց մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: