Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որտեղ այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները:
65 կգ քաշային Վազգեն Թևանյան>, ինչպես արդեն հայտնել ենք, դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 6-4 հաշվով գեղեցիկ հաղթանակ տանելով վրացի անվանի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի, ինչպես նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիի նկատմամբ:
Թևանյանը հաղթական գոտեմարտը՝ ստորև.
Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով հաղթանակ էր տարել բելառուս Վլադիմիր Դուբովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 7-5 հաշվով առավելության էր հասել դարձյալ Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրյաբինի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Թևանյանը կգոտեմարտի Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի հետ, իսկ հաղթանակի դեպքում օլիմպիական ուղեգիր կապահովի: