NBA-ի գերաստղ Լեբրոն Ջեյմսը շուտով համագործակցելու է ամերիկյան Fenway Sports Group (FSG) ընկերության հետ, որին պատկանում են «Լիվերպուլը» եւ «Բոստոն Ռեդ Ֆոքսը»: Այդ մասին հայտնում է Boston Globe- ը:
Ըստ աղբյուրի՝ Ջեյմսը, որին պատկանում է «Լիվերպուլի» բաժնետոմսերի երկու տոկոսը, իր գործընկեր Մավերիկ Քարթերի հետ միասին, պատրաստվում է միանալ գործարարներ Ջոն Ուիլյամ Հենրիին, Թոմ Վերներին և այլոց FSG-ի հոլդինգում։
Գործարքի պայմանների համաձայն, Լեբրոնը և Մավերիկը կդառնան FSG-ի առաջին սև գործընկերները: