Պաշտպան Խուան Բերնատը երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ 28-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Բերնատը 2018 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ի կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում նա 4 հանդիպման է մասնակցել՝ չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։ Անցած տարվա սեպտեմբերին իսպանացի ֆուտբոլիստը ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ ու մինչև հիմա խաղադաշտ դուրս չի եկել։
ՊՍԺ-ն 29 խաղից հետո 60 միավոր է վաստակել ու Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Առաջնության առաջատարը «Լիլն» է՝ 63 միավորով։ Եռյակը եզրափակում է «Լիոնը», որն իր ակտիվում 60 միավոր ունի։