Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ մրցեց «Փյունիկի» հետ:
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերին առաջ մղեց Սերոբ Գրիգորյանը՝ ֆանտաստիկ հարվածով գրավելով «Նոայի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում հյուրերը 11-մետրանոց տուգանային հարվածով կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Վիմերկատին հետ մղեց Կոբիալկոյի հարվածը:
Այս խաղից հետո «Նոան» 22 միավորով 5-րդն է:
«Փյունիկը» 8-րդն է 12 միավորով: