Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հնարավոր է հունիսին ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի։ Այս մասին հայտնում են ArmSport-ի աղբյուրները։
Մեզ հասած տեղեկություններով Հայաստանի ազգային թիմն ամենայն հավանականությամբ կմրցի Շվեդիայի ընտրանու հետ։
Հիշեցնենք, որ հունիսին մեր ընտրանին մեկ ընկերական հանդիպում արդեն ունի նշանակած, որը կանցկացնի Խորվաթիայի հավաքականի հետ։ Այդ մասին հայտնել էր ՀՖՖ-ն դեռևս 2020թ դեկտեմբերին։