Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է առաջիկա ամիսներին իր անելիքների մասին։ Դոհայի մրցաշարին մասնակցելուց հետո 39-ամյա խաղացողը խոսել է հետագա պլանների մասին։
«Ես պետք է պլանավորեմ առաջիկա ամիսները մինչև Ուիմբլդոն շատ զգուշորեն՝ ներառյալ աշխատանքը Պիեր Պագանինիի հետ (Ֆեդերերի ֆիզպատրաստության մարզիչ/խմբ․)։ Ես դեռևս ուզում եմ ինձ ավելի ուժեղ, ավելի առողջ ու ավելի արագ զգալ»,-Ֆեդերերի խոսքն է մեջբերում Tagesanzeiger-ը։
Հիշեցնենք, որ Ֆեդերերը չէր խաղում ավելի քան մեկ տարի։ Նա այս ընթացքում երկու անգամ ենթարկվել է ծնկի վիրահատության։