«Չելսիի» նախկին խաղացող Ջո Քոուլը նշել է, որ լոնդոնցիները պիտի ուշադրություն դարձնեն Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
««Չելսիին» մի խաղացող է պետք՝ Հոլանդը։ Նա գլխավոր ցանկությունների ցուցակում է։ «Չելսին» գերազանց թիմ ունի, որը բոլոր դիրքերում որակյալ ֆուտբոլիստներ ունի։ Բայց լոնդոնցիներին մի կախարդական կայծ է պետք, այդ «9», այդ կենտրոնացումը։ Հոլանդն ի զորու է «Չելսիին» վերադարձնել տիտղոսի համար պայքարին»,- Քոուլի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է Բունդեսլիգայի 20 խաղի, խփել 19 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։