Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիով: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Ամռանը անգլիական ակումբի ղեկավարությունը պլանավորում է ներդրումներ կատարել նոր տրանսֆերների համար:
Հաղորդվում է, որ Հաքիմին լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի տրանսֆերային ցուցակում է: