Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Էլչեի» նկատմամբ: «Սերուցքայիններին» հաղթանակ պարգևեց Բենզեմայի դուբլը, ընդ որում հաղթական գնդակը ֆրանսիացին խփեց ավելացված ժամանակում:
«Ամենակարևորը ինքներս մեզ հավատալն էր: Ի վերջո, շատ կարևոր էր 3 կարևոր միավոր վաստակելն ու Պրիմերայում հաղթանակի համար պայքարը շարունակելը:
Մենք այսօրվա սխեմայով երկու կամ երեք անգամ ենք խաղացել: Կարծում եմ՝ խաղի պատկերը դրական է: Առաջին կեսում երկու կամ երեք պահ ունեցանք, և նաև երկրորդ կեսի մեկնարկում՝ նախքան առաջին գոլը խփելը: Երբ մենք ավելացնում ենք տեմպն ու տիրում ենք գնդակին, լավ ենք խաղում:Ավելի դժվար է խաղալ մրցակցի երկշարք պաշտպանության դեմ՝ յուրաքանչյուր շարքում 4-ական ֆուտբոլիստով: Մեծ ջանքեր գործադրեցինք հաղթանակի համար: «Էլչեն» լավ էր պաշտպանվում ու ուժեղ է ֆիզիկապես: Մենք պետք է մի լուծում գտնենք այսպիսի խորը պաշտպանությունից խաղացող թիմերին ճեղքելու համար»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական կայքը: