«Հոֆենհայմի» պաշտպան Քևին Վոգտը տեղափոխվել է «Վերդեր»: Բրեմենյան ակումբում 28-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի վարձավճարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վոգտը չի խաղացել թիմի վերջին խաղերում և հրաժարվել է ավագի թևկապից՝ գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերի հետ վիճելու պատճառով:
Այս մրցաշրջանում Վոգտը Բունդեսլիգայում անցկացրել է 11 խաղ «Հոֆենհայմի» կազմում: