Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Ուրարտուն» ընդունել է «Նոային»: Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաշվի մեջ առջևում են 0-2 հաշվով։
Նախ, հանդիպման 24-րդ րոպեին 11-մետրանոց տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը՝ բացելով խաղի հաշիվը, իսկ քիչ անց նույն Ավետիսյանի փոխանցումից հետո հրաշալի գոլի հեղինակ դարձավ Մանգան։
1․ Պետրոս Ավետիսյան
2․ Մանգա