«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ինտերում»:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ միլանյան ակումբը համաձայնեցրել է պայմանագրի կետերը դանիացու հետ:
Աղբյուրը նշում է, որ Էրիկսենը «Ինտերում» կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Տրանսֆերի գումարի չափը դեռ հայտնի չէ:
Ըստ բրիտանական մամուլի տեղափոխության արժեքը կազմելու է 20 միլիոն եվրո, գումարած բոնուսները:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Էրիկսենը 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: