Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Նորվեգացի հարձակվողը երկու գոլ է խփել «Սեւիլիայի» դեմ տնային խաղում:
Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմը ոչ-ոքի էր խաղացել «Սեւիլիայի» հետ (2:2) և առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ դուրս է եկել քառորդ եզրափակիչ: