Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Եվրոպայի թոփ առաջնություններից մեկում:
TMW-ն հայտնում է «Յուվենտուսի», «Միլանի» և Դորտմունդի «Բորուսիայի» կողմից 20-ամյա վրացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին: Ակնկալվում է, որ երեք ակումբների սկաուտները ներկա կլինեն ԱԱ-2022-ի Վրաստան — Իսպանիա ընտրական խաղին՝ Խվիչային գործողության մեջ տեսնելու համար:
Նշվում է, որ հիմնական ֆավորիտը շարունակում են մնալ գերմանական ակումբը, որը պատրաստ է մինչ այս ամսվա վերջ կատարել առաջին քայլերը ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Նշենք, որ այս մրցաշրջանում Խվիչան 18 հանդիպում է անցկացրել ՌՊԼ-ում, որոնցում աչքի է ընկել հինգ արդյունավետ գործողություններով՝ 2 գոլ ու 3 գոլային փոխանցում: