«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակը:
«Մենք վստահ էինք, որ «Շախտյորը» կխաղա այս կերպ: Նրանք շատ ուժեղ են հակագրոհներում, բայց մենք լավ պատրաստվեցինք, սպասեցինք հարմար պահերի, հասկացանք, թե երբ ավելի խորքից խաղանք: Մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք:
Դա հեշտ հանդիպում չէր: Ես շատ լավ գիտեմ «Շախտյորին», նրանք շատ որակյալ թիմ են: Նրանք ոչ միայն հաղթեցին «Ռեալին» այս մրցաշրջանում, այլև երկու անգամ ոչ-ոքի խաղացին «Ինտերի» հետ:
Նրանք լավ են ավարտվում հակագրոհները, բայց մենք նրանց հարձակվելու շատ հնարավորություններ չտվեցինք», — մեջբերում է Ֆոնսեկային Sky Sport Italia-ն: