«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է թիմում տեսնել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային, հաղորդում է Sport-ը:
Կատալոնական թիմը ամռանը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին, որը տրանսֆերային թոփ թիրախ է Ժոան Լապորտայի համար: Սակայն Կումանը ցանկանումէ թիմում տեսնել Դեպային, ում հետ աշխատել է Նիդերլանդների հավաքականում:
Սպասվում է, որ Դեպայը ավելի բարձր աշխատավարձ է պահանջելու, քան Ագուերոն: