«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է տեղափոխվել Իտալիա, հայտնում է Transfermarketweb-ը։
29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են «Ռոման» ու «Յուվենտուսը»: «Զինագործների» հետ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լակազետը կարող է վերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել «Մոնակոյում»։