Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտնել է, որ չի մասնակցի Դուբայի մրցաշարին, որը կմեկնարկի հաջորդ շաբաթ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին ինձ առաջարկած ուայլդ-քարտի համար: Մենք լրջորեն մտածում էինք գալ մասնակցելու մասին, բայց չեմ կարծում, թե ես արդեն պատրաստ եմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին հրավերի համար: Հաջողություն եմ մաղթում մրցաշարին»,- գրել է Նադալը Թվիթերի իր էջում:
Ավելի վաղ Նադալը հրաժարվել էր մասնակցել Ռոտերդամի մրցաշարին՝ Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ ստացած մեջքի վնասվածքի պատճառով: