Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ: Հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ու ավարտվեց 1-1 հաշվով:
Opta Joe-ն «Թվիթերում» հայտնում է, որ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նվաճումը՝ դառնալով ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը կարողացել է հասնել 25 գոլի ցուցանիշին: Արգենտինացին այս նվաճմանը հասել է 22 տարեկան 286 օրական հասակում, իսկ Մբապեն՝ 22 տարեկան 80 օրականում:
Հիշեցնենք՝ առաջին խաղում ՊՍԺ-ն 4-1 հաշվով հաղթանակ էր տարել: Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել էին Մոյզե Քինն ու Լիոնել Մեսսին:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ընդհանուր առմամբ ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: