2005/2006 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին չեն մասնակցի համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել, երբ Մեսսին «Բարսելոնայի» հետ դուրս է մնացել մրցաշարից՝ երկու խաղի արդյունքում պարտվելով «Չելսիին», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պարտվել է «Միլանին»:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Բարսելոնայի» հետ, իսկ առաջին խաղը, որը կայացել էր Բարսելոնայում, ավարտվել էր կատալոնական թիմի՝ 1-4 հաշվով պարտությամբ (ընդհանուր՝ 5-2): Իսկ «Յուվենտուսը» երեկ դուրս մնաց «Պորտուից». չնայած Իտալիայում կայացած պատասխան խաղում թուրինցիները 3-2 հաշվով հաղթանակ տարան, պորտուգալացիները դուրս եկան հաջորդ փուլ՝ մրցակցի հարկի տակ խփած երկու գոլերի շնորհիվ (ընդհանուր՝ 4-4):