«Ատլետիկոն» Լա լիգայի 18-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալել էր «Ատլետիկին»։
21-րդ րոպեին Իկեր Մունիայինը առաջ մղեց բասկերին։ Առաջին կեսի վերջում Մարկոս Լյորենտեն հավասարեցրեց հաշիվը։ Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով։
Երկրորդ կեսի սկզբում Լուիս Սուարեսը առաջ մղեց «Ատլետիկոյին»։ Դիեգո Սիմեոնեի սաները հաղթեցին 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ատլետիկոն» միավորների քանակը հասցնում է 62-ի ու շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։