Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունում է «Բարսելոնային»: Հանդիպումը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
ՊՍԺ. Նավաս, Կիմպեմբե, Մարկինյոս, Վերատի, Մբապե,Պարեդես, Իկարդի, Կուրզավա, Դրաքսլեր, Ֆլորենցի, Գեյե:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Դեստ, Բուսկետս, Գրիզման, Մեսսի, Դեմբելե,Լանգլե, Պեդրի, Ալբա,Ֆ. դե Յոնգ, Մինգեզա:
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում ֆրանսիական թիմը 4-1 հաշվով հաղթանակ է տարել: