«Միլանի», «Ռեալի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն արձագանքել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ խաղում (3:2, լրացուցիչ ժամանակներ) թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործողություններին:
Պորտուգալացին, պատի մեջ կանգնած լինելու ժամանակ շրջվել էր, երբ հյուրերն իրացրեցին ազատ հարվածը: Գնդակը անցավ նրա ոտքերի արանքով և գոլը վճռեց դիմակայության ելքը ՝ հօգուտ պորտուգալական թիմի:
«Աններելի սխալ: Մեր ժամանակներում գնդակից վախեցողներից պատ չէին կազմում: Ռաբիոն և Ռոնալդուն վախեցան գնդակից և ցատկեցին մի կողմ: Դա աններելի է», — մեջբերում է Կապելլոյին Football Italia-ն: