«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Ռոբերտոյի ապագան կախված է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի որոշումից։ Ռոբերտոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին։
Տրանսֆերը վաճառելու որոշում կայացնելու դեպքում կատալոնական ակումբը պատրաստ է 60 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել իսպանացի ֆուտբոլիստից։
Ռոբերտոն այս մրցաշրջանում Լա լիգայի 8 խաղի է մասնակցել, 1 գոլ խփել ու 2 գոլային փոխանցում կատարել։
























































