«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում դուբլի հեղինակ դարձավ «Պորտուի» դեմ խաղում:
Կիեզան դարձավ 21-րդ դարի առաջին իտալացի խաղացողը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել:
Այսպիսով, թուրինյան ակումբի հարձակվողը կրկնել է 1999 թվականին Ֆիլիպո Ինձագիի նվաճումը: Պիպոն, լինելով «Յուվեի» խաղացող, դուբլի հեղինակ էր դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: