Մեկնարկում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 137-րդ նստաշրջանը, որի հիմնական իրադարձությունը կլինի կազմակերպության նախագահի ընտրությունը: Պաշտոնի միակ թեկնածուն գերմանացի Թոմաս Բախն է, նա ՄՕԿ-ի ղեկավարն է 2013 թվականից:
Ընտրությունները պետք է տեղի ունենան նստաշրջանի առաջին օրը`չորեքշաբթի, մարտի 10-ին: Սկզբնապես նիստը պետք է անցկացվեր Աթենքում, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով միջոցառումը կանցկացվի առցանց: Ընտրություններից առաջ Բախը հանդես կգա զեկույցով, այնուհետև հանձնաժողովները և ՄՕԿ-ի վարչակազմը կզեկուցեն իրենց աշխատանքի մասին:
Թոմաս Բախը 67 տարեկան է, նա ՄՕԿ-ի նախագահ է ընտրվել 2013 թվականին: Այս պաշտոնում նա փոխարինեց բելգիացի Ժակ Ռոգին: