Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» ընդունել էր «Պորտուին» ու գերլարված խաղի արդյունքում դուրս մնաց պայքարից՝ չնայած տարած հաղթանակին։ Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով (թիմերի առաջին խաղը՝ 1-2):
19-րդ րոպեին թուրինցիների դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Սերժիու Օլիվեյրան։ Երկրորդ կեսում տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ֆեդերիկո Կյեզան (49′, 63′)։ Այդ ընթացքում, սակայն, 54-րդ րոպեին հյուրերը մնացին տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Տարեմին։ Հաշիվն արդեն հուշում էր, որ ականատես ենք լինելու լրացուցիչ ժամանակի․ 91-րդ րոպեին Մորատան գրավեց մրցակցի դարպասը, բայց մրցավարն ազադարարեց խաղից դուրս վիճակ և լրացուցիչ ժամանակն անխուսափելի էր։
115-րդ րոպեին Օլիվեյրան դուբլ ձևակերպեց, բայց երկու րոպե անց Ռաբիոն գրավեց պորտուգալական թիմի դարպասը։ Թուրինցիներին ավելին անել չհաջողվեց և նրանք դուրս մնացին պայքարից։
Քառորդ եզրափակչում «Պորտուի» մրցակիցը պարզ կդառնա վիճակահանությամբ։