«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ակումբից այս ամռանը: Այս մասին հաղորդում է mundodeportivo.com-ը:
Ինչպես հաղորդվում է, արգենտինացու կարիերան շարունակելու հիմնական տարբերակներից մեկը ՊՍԺ-ն է: Փարիզյան թիմի հարձակվող Նեյմարը, որի հետ Լեոն խաղում էր կատալոնական ակումբում, մի քանի շաբաթ առաջ զանգահարել Մեսսիին ՝ փորձելով համոզել նրան տեղափոխվել ՊՍԺ:
Նեյմարը Մեսիի հետ խոսել է այն մասին, թե որքան լավն է Փարիզում ապրելը, ինչպես նաև ներկայացրել Ֆրանսիայի չեմպիոնների կազմում խաղալու բոլոր առավելությունները: