«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գնահատել է կատալոնական ակումբի ՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ անցնելու շանսերը:
«Անհնարին ոչինչ չկա. Մենք հավատում ենք ինքներս մեզ: Մենք գիտենք, որ «Բարսան» պետք է հաղթի, և մենք պատրաստվում ենք ցույց տալ այն մտածելակերպը, որը ցույց ենք տվել երկար ժամանակ: Դժվար կլինի: ՊՍԺ-ն ուժեղ թիմ է և տրամադրված է Չեմպիոնների լիգայում հաղթելուն: Մենք միշտ ձգտում ենք հաղթել, և հուսով եմ, որ կկարողանանք դա անել»,-Կումանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել է 4:1 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա Փարիզում՝ մարտի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: