«Նապոլիի» նախկին կիսապաշտպան Մարեկ Համշիկը պայմանագիր է կնքել «Գյոտեբորգի» հետ, հայտնում է շվեդական ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա սլովակի հետ պայմանագիրը նախատեսված է մինչ օգոստոսի վերջ: Ֆուտբոլիստը շվեդական ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ նախորդ շաբաթ Մարեկը հեռացավ չինական Դալյանից և ուներ ազատ գործակալի կարգավիճակ:
Սլովակ ֆուտբոլիստը Չինաստանում խաղում է 2019-ի փետրվարից: Այս ընթացքում նա անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ:
Չինաստան հանդես գալուց առաջ Համշիկը «Նապոլիում» էր խաղում 2007 թվականից, որտեղ անցկացրել է 520 հանդիպում ՝ դառնալով 121 գոլի և 100 գոլային փոխանցման հեղինակ: