Սլովակիայի ազգային հավաքականի եւ չինական «Դալյանի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը կարող է կարիերան շարունակել «Ռուբինում»: Այդ մասին հայտնում է «БИЗНЕС Online»-ը:
Ըստ աղբյուրի ՝ ֆուտբոլիստի գործակալներն առաջարկել են պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, բայց կազանյան ակումբը Համշիկի ֆինանսական պահանջները համարել է չափազանց բարձր: «Դալյանի» կազմում 33-ամյա խաղացողը տարեկան ստանում է 9 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լոկոմոտիվը» հետաքրքրություն է ցուցաբերում Համշիկի նկատմամբ: Իսկ հունվարին հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հետ բանակցություններ էր վարում ԲԿՄԱ-ն: