Ըստ Match TV-ի, սլովակ կիսապաշտպանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարության տրանսֆերային նպատակն է: Գործարքով անձամբ հետաքրքրված է նաև Մարկո Նիկոլիչը, հայտնում է Football24.ua-ն:
Համշիկը ելույթ է ունենում չինական «Դալյան» ակումբում: Չինաստանում այժմ փորձում են ազատվել բարձր վարձատրվող լեգեոներներից, այդ իսկ պատճառով տրանսֆերի իրականացումը բավականին հավանակն է:
Աղբյուրը պարզաբանում է, որ հնարավոր է ռուսական ակումբը անվճար ձեռք բերի Համշիկին: 33-ամյա ֆուտբոլիստը համարվում է «Նապոլիի» լեգենդներից մեկը: Նեապոլիտանցիների պատմության մեջ նա երկրորդ ռմբարկուն է: