Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը կիսվել է Չեմպիոնների լիգայում «Սևիլիայի» դեմ պատասխան խաղից իր սպասելիքներով: Իսպանիայում կայացած առաջին խաղն ավարտվեց գերմանական ակումբի հաղթանակով 3:2 հաշվով:
«Մենք լավ վերլուծեցինք շաբաթ օրը կայացած խաղը [«Բավարիայի» հետ (2:4)], և այժմ մենք հիանալի հանդիպման ենք սպասում: Մեր նպատակն է ավելի առաջ գնալ: Մենք ցանկանում ենք խաղալ այնպես, ինչ Սևիլայում, շատ ագրեսիվ:
Մենք բոլորս աներևակայելի հպարտ կլինենք, եթե անցնենք քառորդ եզրափակիչ: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, և պատրաստ կլինենք»,- մեջբերում է Ռոյսին ՈՒԵՖԱ-ի պաշոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Սևիլյա» հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բորուսիայի» հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով , ոչ ոքին՝ 3,75 իսկ «Սևիլյայի» հաղթանակը՝ 3,20