ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղի հայտացուցակում: Առաջին խաղում ֆրանսիական թիմը «Կամպ Նոում» 4-1 հաշվով հաղթանակ էր տարել:
Le Parisien-ը հայտնում է, որ ակումբը չի ցանկանում արագացնել հարձակվողի վերադարձը վնասվածքից հետո, այնպես որ բրազիլացին խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, հավանական է, Նեյմարին մոտ 30 րոպե խաղաժամանակ կտրամադրի իր նախկին թիմի դեմ խաղում, բայց մոտեցումը կարող է փոխվել՝ կախված հաշվից:
ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով , ոչ ոքին՝ 4,25 իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 2,90