«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելասի» հետ խաղից հետո (4:1) հեգնանքով է խոսել թիմի խաղի մասին:
Այս մրցաշրջանում լոնդոնցիները 100 գոլ են խփել բոլոր մրցաշարերում:
«Եթե վիճակագրությունը ճիշտ է, ապա պաշտպանվող և վատ թիմի համար մրցաշրջանում 100 գոլը վատ չէ:
Լավ շաբաթ մեզ համար՝ 3 հանդիպում, 9 միավոր: Ոչինչ չի կարող լինել ավելի լավ, քան այս շաբաթ Եվրոպա Լիգայում և «Արսենալի» դեմ ամենակարևոր խաղերից առաջ 9 միավոր վաստակելուց», — մեջբերում է պորտուգալացուն Goal-ը: